Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ինչպես հայերս ժամանակին ոգևորվեցինք Մայիսյան բարեփոխումների ծրագրով, այնպես էլ քրդերը վաղն իրենց գլխին են տալու

Ինչպես հայերս ժամանակին ոգևորվեցինք Մայիսյան բարեփոխումների ծրագրով, այնպես էլ քրդերը վաղն իրենց գլխին են տալու
29.07.2025 | 18:52

Մերսինից Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) ազգությամբ քուրդ պատգամավոր, DEM կուսակցության անդամ Ալի Բոզանը հետաքրքիր հարցադրումներ է հնչեցրել, որոնց պատասխաններն առնվազն մենք` հայերս, լավ գիտենք։

Ալի Բոզանը անդրադառնալով թուրքական կառավարության և PKK-ի միջև սկսված խաղաղության գործընթացին մասնավորապես հետևյալ ուշագրավ հարցերն է բարձրացրել.

- Ի՞նչ է լինելու վտարանդի քրդերի հետ։

Արդյո՞ք կիմանանք, թե որտե՞ղ են թաղված Շեյխ Սայիդը [1865—1925] և Սեյիդ Ռեզան [1863—1937]։ Արդյո՞ք կվերականգնվի այդ մարդկանց հեղինակությունն ու բարի համբավը։

Հիշեցնեմ, որ Շեյխ Սայիդը Արարատի ապստամբության առաջնորդն էր։

Արարատի ապստամբության նախապատրաստական աշխատանքները սկսվել էին ավելի վաղ ՀՅԴ -ի և Շեյխ Սայիդի միջև։

Թերևս Խորհրդային Միության և շահական Պարսկաստանի կողմից ապստամբության նկատմամբ բացասական վերաբերմունքը կանխորոշեց ապստամբության ճակատագիրը։

Նախնական պայմանավորվածության համաձայն Խորհրդային Հայաստանից դաշնակցական ջոկատները պետք է անցնեին Արաքսը և միանային ապստամբներին, սակայն խորհրդային իշխանությունը տեղեկանալով սկսեց կանխարգելիչ աշխատանքներ։

Ալի Բոզանի բարձրացրած հաջորդ հարցը քրդական բնակավայրերի թուրքական անվանումների փոխարեն քրդական անվանումների վերականգնմանն էր վերաբերվում։

Ամեն դեպքում վստահ եմ, որ ինչպես հայերս ժամանակին ոգևորվեցինք Մայիսյան բարեփոխումների ծրագրով, այնպես էլ քրդերը վաղն իրենց գլխին են տալու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3459

Մեկնաբանություններ